Որպես ԿԳ նախարար վերջին անգամ ԱԺ այցելած Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ էր այդքան շուտ «ճամպրուկները» կապել` «հեռացող» պաշտոնյայի ստատուսներ գրելով սոցիալական ցանցերում: Ի դեպ, էկոնոմիկայի նախկին նախարարն էլ մեկ այլ ծայրահեղության մեջ էր` մինչև վերջին պահը լրագրողներին վստահեցնում էր, թե տրամադրությունը աշխատանքային է: «Չեմ շտապել, ընդամենն ազնիվ պատասխանել եմ մամուլի հարցերին: Ես չեմ սիրում ստել: Գուցե ամբողջ ճշմարտությունը չեմ ասել, բայց երբեք չեմ ստել»,- անկեղծացավ հեռացող պաշտոնյան:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ